copy image url
Խոսք 3 տարի առաջ - 17:52 11-10-2022

Շուշի այցելած աղանդավորների առաջնորդներն ուկրաինացիներ են, որոնք ՀՀ-ում իրենց հետևորդներին հրահանգում են չկռվել Ադրբեջանի դեմ

Օրեր առաջ Հայաստանի աղանդավորական խմբերի արտերկրի առաջնորդները՝ Կյանքի խոսք, հիթսունականներ, բապտիստներ, Եհովայի վկաներ, այցելել են Շուշի և Շնորհավորել Ադրբեջանին, աղոթել Ադրբեջանի հետագա հաղթանակների համար։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքական վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ են աղանդավորական խմբավորումներն այցելել հենց օկուպացված Շուշի, ո՞ր երկրների աղանդավորական առաջնորդներն են եղել և ո՞րն է այցի նպատակը՝ պատասխանեց.
«Հրապարակումներ ու նկարներ կան արդեն դրա վերաբերյալ։ Եղել է Շուշիում մի քանի աղանդավորական կազմակերպություն, մասնավորապես այն, ինչ ես նշել եմ, բայց երկու մեծ ավտոբուսով աղանդավորները գնացել են Շուշի։ Նրանք հայեր չեն, դրսի աղանդավորական կազմակերպերպությունների առաջնորդներն են, դե պարզ է, չէ՞ , որ աղանդավորական կազմակերպությունները հայկական ծագում չունեն, նույն Եհովայի վկաները և կյանքի խոսքն ունեն ամեն մեկն արտասահմանում իր որջը, ուղղակի այստեղ իրենց խմբավորումներն ունեն՝ հայերի շրջանում, բայց թող չստացվի այնպես, որ հայերն են գնացել Շուշի, այլ աղանդավորների առաջնորդները։

Հայերը բացարձակ կապ չունեն դրա հետ։ Չեն եղել։ ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են իրենց մայր գործարանից, փաստն այն է, որ ՀՀ-ում գործող աղանդավորների առաջնորդները փաստացի Ադրբեջանի հետ են աշխատում, պարզ է, որ դրա հետևանքով նրանք էլ իրենց հետևորդներին՝ իսկ Հայաստանում դրանք շատ են, հրահանգել, որ մի կռվեք Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը պուպուշ ա, լավն ա։ Ֆանատիզմ է աղանդավորությունը, գիտեք»։

Հոխիկյանի խոսքով, Ադրբեջան այցելած աղանդավորների առաջնորդները հիմնականում Ուկրաինայից են մեծ մասամբ։















Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը