Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:25 11-10-2022

Համաշխարհային պատերազմը վաղուց գնում է, ուղղակի դրա մասին չեն բարձրաձայնել. Նահապետյան

Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու շուրջ:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Լեհաստանը հավակնում է Արևմտյան Ուկրանիայի և Բելառուսիայի որոշ տարածքներին` համարելով իրենց պատմական հայրենիքի մի մասը։

Նահապետյանն ընդգծեց, որ Լեհաստանը ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների սկսումից հետո մինչև այս պահը, ակտիվ մասնակցություն է ունենում Ուկրաինայի զինված ուժերին զինելու, տարբեր ռազմական միավորներ Լեհաստանի տարածքից Ուկրաինա տեղափոխելու գործում։

Լեհական հրահանգիչներն առավել գործուն մասնակցությունն ունեն Ուկրաինայի զինված ուժերում։ Նահապետյանը խոսելով Ռուսաստանի և Բելառուսիայի զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձեւավորելու անհրաժեշտության մասին՝ ասաց. «Տեսականորեն չի բացառվում, որ Լեհաստանը որոշ ժամանակ հետո ռազմական առումով ավելի ակտիվ մասնակցություն ունենա Ռուսաստանի դեմ պատերազմում Բելառուսիայի տարածքից, ուստի և գնահատելով այդ իրողությունները՝ Բելառուսիայում ստեղծվել է Ռուսաստանի և Բելառուսիայի զինված ուժերի համատեղ զորախումբ, որը պատրաստ է ցանկացած պահի դիմագրավել, գոնե նվազագույնը, Լեհաստանի տարածքից Բելառուսիայի թափանցմանը՝ չբացառելով նաև, որ նման սադրանքներ և հարձակումներ Բելառուսիայի սահմանում կարող է անել նաև Ուկրանիան։

Այս առումով այս վտանգները բավականին առարկայական են և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել, որ Բելառուսիայում պետք է ստեղծվի համատեղ Բելառուսիայի և Ռուսաստանի զինված ուժերի զորախումբ, որը պատրաստ կլինի դիմագրավել Լեհաստանից և Ուկրանիայից ցանկացած սադրանքին»։

Հարցին, թե հնարավոր համարում է, որ այս ռազմական գործողությունները վերաճեն և Համաշխարհային պատերազմ դառնա՝ Նահապետյանն ասաց. «Ես կարծում եմ՝ համաշխարհային պատերազմը վաղուց գնում է, ուղղակի դրա մասին չեն բարևրաձայնել»։

«Ուկրաինայի տարածքում մի կողմից ռազմական գործողություններ մղում է Ռուսաստանի Դաշնության նդերառյալ նաև Դոնեցքի և Լուգանցկի ինքնապաշպանական ուժերը, որոնք իրենց համարում են միության ուժեր, մյուս կողմից Ուկրաինայի բանակին զինում, օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։

Այս պահին Ուկրաինայում երրորդ համաշխարհային պատերազմն է ռազմական բախման տեսքով, և եթե Բելառուսիայի վրա լինի հարձակում, ապա դա ընդամենը շարունակություն կլինի Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների»,- ասաց Նահապետյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ