Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 11-10-2022

Նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ռազմարդյունաբերական համալիրում լուրջ դժգոհություններ կան կառավարությունից, մասնավորաբար տեղական ռազմարդյունաբերության նախագծերը չեն ֆինանսավորվում: Տնտեսագետ Կարեն Ադոնցը կարծում է, որ նման ձևով ռազմարդյունաբերություն զարգացնել ուղղակի հնարավոր չէ: «Պատերազմը պետք է ճշգրիտ վարել ու մեր լեռնային պայմաններում մեզ առավել շատ ԱԹՍ-ներ են պետք: Կիրառելի ռազմամթերքի վրա պետք է կենտրոնանալ, հետևաբար, մեզ պետք են համապատասխան տեխնոլոգիաներ, մասնագետներ ու ոլորտներ: Բայց այն ձևով, որով հիմա առաջնորդվում ենք, ճիշտ արտադրություն չի կարող լինել:

Հնարավոր չէ գործարան դնել ու ասել՝ դե, մեզ համար հրանոթներ արտադրեք: Արտադրությունները պետք է կայացած լինեն, ինչը ժամանակ, նաև շուկա է պահանջում: Տեխնոլոգիական ցիկլերն անցնելը պարտադիր է: Պետք է սկսենք ներքևից ու, այո, կայացնենք այդ ընկերությունները, ինչի համար պետք է լինի պետական քաղաքականություն: Այլ տարբերակ չկա: Մի տարբերակ, չնայած, կա, այն է, որ աշխարհը պետք է մեզ զենք մատակարարի, բայց նույն արևմտյան աշխարհն ունի շահեր, որոնք ինչ-որ առումով համընկնում են թուրքական շահերի հետ: Կան բազմաթիվ հարցեր, որոնք թույլ չեն տալիս նման քաղաքականություն վարել ու սպասել աշխարհի մատակարարումներին: Մենք պետք է մերն ունենանք:

Մենք մեր զինվորների կյանքի, առողջության, խիզախության շնորհիվ ենք պաշտպանում մեր սահմանները: Այդ պաշտպանությունը չի իրականացվում տեխնոլոգիաների, լավ պլանավորման, կառավարման շնորհիվ: Նշվածների տոկոսը շատ փոքր է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ բանակի համար ռազմամթերք պետք է արտադրել, ինչը կլինի մեր հենարանը» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել