copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:05 06-10-2022

Կարեն Անդրեասյան. «Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը»

Այսօր Կարեն Անդրեասյանն, Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով, մեծ պատիվ համարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Թեկնածուն նշեց, որ եթե քվեարկության արդյունքները դրական լինեն, «մեծ ուրախությամբ կստանձնի» պաշտոնը:

«Մարդիկ ձանձրացել, հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ: Հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Ես չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաև ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել և նշել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:

Թեկնածուն նշեց, որ փորձել է նպաստել դատական համակարգի, դատարանների «լավը լինելուն»: Իր բոլոր փորձերը, տարբեր պաշտոններում, ունեցել են մասնակի հաջողություն, իսկ մեծ մասամբ` ձախողվել է:
Անդրեասյանը նշեց, որ չի ցանկանում ավելորդ բառեր ասել, փոխարենը բոլորին խոստացավ, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ-ի այն անդամներից մեկը, որ կգործի արդար:

«Իսկ դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան բոլոր այն թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և սա հնարավորություն է, ի վերջո, իմ երազանքին մոտենալու»,- ելույթի խոսքը եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ