copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:14 05-10-2022

Եթե որոշ ժամանակ առաջ հնարավոր էր Երևանի ծայրամասերում մատչելի գնով բնակարան վարձել, ապա հիմա դա էլ չկա․ ուսանող

«Ուսանողի համար բավական դժվար է, հատկապես երբ ուսանողը մարզից է։ Ուսանողը նման պայմաններում պետք է տուն վարձի ու բացի դա՝ պետք է հոգա ու կազմակերպի իր առօրյան։ Տան վարձի վճարի թանկացումները բացասական են անդրադարձել ուսանողության վրա, և նրանք ստիպված են լինում նոր տուն փնտրել ապրելու համար»,- ասաց ուսանող Գրետա Աթայանը՝ Oragir.news-ի հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե բնակարանի վարձակալության խնդիրները ինչ դժվարություններ են առաջացրել։

Հիշեցնենք, որ Երևանի անշարժ գույքի շուկայում գնային փոփոխությունները սկսվեցին տարածաշրջանում հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք իրենց բացասական հետևանքներն ունեցան հասարակության կրթական կյանքի որակի վրա։ Շատ ուսանողներ, որոնք մարզից են և բնակվում են վարձով, փաստի առաջ կանգնեցին՝ ինչպես վճարել և՛ ուսման վճարը, և՛ շուրջ երկու անգամ բարձրացված տան վարձի գինը։

Չկարգավորվող այս խնդրի տուժածներից է նաև ուսանող Գրետա Աթայանը։

Գրետան պատմում է՝ տան վարձը թանկացրին 90.000-ից 120.000 դրամ միանգամից։ Ներկա պահին «Բարեկամության» մետրոյի տարածքում տների գները հասնում են 130-150 հազարի։

«Բնակարանի վարձակալության գների հանկարծակի բարձրացումը, դրան գումարած ուսման վճարը, առօրյան կազմակերպելը․ այս ամենը դառնում է անիմաստ, վերածվում խառնաշփոթի, երբ գիտակցում ես, որ գների կամակայական բարձրացման դեպքում դու կարող ես ուղղակի դրսում հայտնվել։ Երբ ուղղակի կարող են զանգել ու ասել, որ բնակարանն ազատենք»,- ասաց Գրետան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում