copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:00 05-10-2022

Դատավորներին կառավարելի դարձնելու նոր լծակ, այս անգամ` դատարանի նախագահի ձեռքով․ ինչ է մտածել իշխանությունը

Oragir.news-ի տեղեկություններով՝ դատարանների նախագահների պաշտոններում յուրայիններին նշանակելուց հետո իշխանությունը անցել է հաջորդ քայլին։

Այժմ ցանկանում են նրանց նոր լիազորությամբ օժտել, որպեսզի կարողանան ընթացիկ վարույթներով դատավորներից պահանջել տեղեկատվություն։ Սա հին խորհրդային ավանդույթներից է, որի միջոցով դատարանի նախագահը կառավարելի եւ վերահսկելի էր դարձնում դատավորին։

Մենք պարզեցինք նաեւ, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունը արդեն իսկ ներկայացվել է քննարկման Արդարադատության նախարարության կողմից։

Ըստ «Դատական օրենսգրքում» առաջարկվող փոփոխության՝ դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը, դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ։

Նախագծով առաջարկվում է, որ Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխորեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում