copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 07:53 05-10-2022

Արցախում բոլորն են եկել այն մտքին, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաև Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․

«Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»:

Հիշեցնենք․ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից: Նաև՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին