copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:32 04-10-2022

ԱՄՆ-ն 625 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ և սպառազինություն կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ 625 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ և սպառազինություն Ուկրաինա ուղարկելու մասին։

«2021 թվականի օգոստոսից ի վեր ես ուղղորդել եմ Պաշտպանության նախարարության պաշարներից 625 միլիոն դոլար արժողությամբ սպառազինությունների և սարքավորումների մեր 22-րդ արտահանումը Ուկրաինա, քանի որ ուկրաինական ուժերը հետ են մղում ռուսական ներխուժման ուժերը: Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի կողքին»։

Ամենից շատ դիտված