copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:28 04-10-2022

Ում էր վայրագորեն պաշտպանում ՊՊԾ պետը

Հանրությունը հիշում է, թե ինչպիսի ջանասիրությամբ ու վայրագությամբ էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը պաշտպանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընդդիմադիրներից․ անձամբ հարվածում էր ցուցարարներին, խոչընդոտում լրագրողների աշխատանքը, ընդ որում, դա անում էր այնքան հուզված, կարծես սեփական ընտանիքն էր պաշտպանում։

Oragir.news-ը պարզել է, որ իրոք, Ս․ Հովհաննիսյանի համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանելը հավասարազոր է սեփական ընտանիքը պաշտպանելուն։

Բանն այն է, որ ՊՊԾ պետի ողջ ընտանիքն աշխատում է պետական ապարատում։


Կինը՝ Գոհար Հարությունյանը, Ազգային ժողովի աշխատակից է։ Մի որդին՝ Լևոն Հովհաննիսյանը, աշխատում է հոգատար հայրիկի ենթակայության տակ՝ ՊՊԾ-ում, այսինքն՝ ընտանիքը պաշտպանողների շարքերում է։

Մյուս որդին՝ Դավիթ Հովհաննիսյանը, պաշտպանվողների ցուցակում է․ նա աշխատում է Կառավարությունում։

Իհարկե, դժվար է ասել, թե ում է ավելի շատ սիրում ու պաշտպանում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ սեփական ընտանիքը, որովհետև այս հարցը տարբեր հանգամանքներում տարբեր պատասխաններ հաստատ ունի, բայց մի բան միանշանակ է․ կան Նիկոլ Փաշինյանի կողքին մարդիկ, ովքեր ոչ միայն ընտանիք ունեն, այլև սիրում են այն և պատրաստ են վայրագորեն պաշտպանել ընտանիքի շահերը։





Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում