copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:17 29-09-2022

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին ութ ամիսներին կազմել է 13.9 տոկոս. Քերոբյան

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս:

Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային , թե՛ գործառնական պլաններից և կարողանան իրենց ներդրումները կատարել մեր տնտեսության հզորացման գործում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվելու համար:

«Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչ հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ, որ այսուհետ ևս կհաջողվի»,-հավելեց նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում