Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:46 29-09-2022

Լուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեք ժամանոց հանդիպմանը շատ լուրջ խոսակցություն է ընթացել կառավարության անդամների մասնակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ կառավարության այլ անդամներ եւս, մասնավորապես՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՔՊ վարչության այլ անդամներ եւս։ Հանդիպման սկզբում հիմնականում խոսել է Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրան նաեւ հարցեր են ուղղել։
Մենք տեղեկացանք, որ տեղի է ունեցել շատ բաց խոսակցություն, եւ Փաշինյանը չի թաքցրել ոչինչ եւ մանրամասն ներկայացրել է երկրում առկա վիճակը։ Պատգամավորների մտահոգությունն առկա իրավիճակի վերաբերյալ ավելի է խորացել վարչապետի հետ հանդիպումից եւ նրա անկեղծ եւ բաց տեքստով խոսքերից հետո։ Հանդիպմանը ներկա են եղել ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները։ Ինչպես շատ այլ հանդիպումների ժամանակ, այս անգամ եւս պայմանավորվածություն է եղել խոսակցությունը պահել փակ դռների հետեւում»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան