Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:27 28-09-2022

Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանման է տանում, համագործակցե՞նք նրա հետ․ Արմենուհի Կյուրեղյան

«Կոմունիստներն ու դաշնակները որքան էլ իրար դեմ պատերազմել էին, մի պահի կարողացան գտնել լուծում և Հայաստանի համար ապահովել 101 տարվա խաղաղություն»,- օրեր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հիշեցրեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով՝ հիմա էլ պահն է, որ հանուն երկրի փրկության քաղաքական ուժերը կարողանան իրար հետ դաշնակցել։

ՀՅԴ համարո՞ւմ է արդյոք, որ երկիրն այս պահին օրհասական վիճակւմ է, և պատրա՞ստ է հանուն Հայաստանի փրկության համագործակցել իշխող ուժի հետ․ Oragir.news-ի հարցերին ի պատասխան՝ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների հիմքում հենց Նիկոլ Փաշինյանն է, և նրա հետ համագործակցելը կնշանակի մաս կազմել կործանարար քաղաքականության․ «Մենք ազգը կործանողի՞ հետ համագործակցենք, որ ինչ լինի, որ կապիտուլյացիայի ստորագրման տակ մենք մեր մա՞սն ունենանք։ Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր երկրի պետականության կործանման առաջին պատասխանատուն, առաջին մեղավորը, առաջին կատարողը, և այսօր համագործակցենք նրա հետ, որ հաջորդ կապիտուլյացիաներում ունենանք մե՞ր մասնակցությունը»։

Կյուրեղյանը նշեց, որ հիմա խնդիրը երկիրը փրկելն է․ «Եվ եթե կա մեկը, որ կօգնի մեզ փրկել երկիրը, մենք կհամագործակցենք նրա հետ, բայց այդ մեկը հաստատ Նիկոլ Փաշինյանը չէ։ Հաստատ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրը փրկողը չէ, այլև երկիրը կործանողն է, և առաջին հարցը, որ մենք պետք է լուծենք երկրի փրկության համար, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»։

Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ, ով պատրաստ է մաս կազմել երկրի փրկության, պետականության վերականգնմանը, բայց դա, բնականաբար, չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ անցյալ դարասկզբին երկու՝ իրար հակադիր ուժերի համագործակցության շնորհիվ էր Հայաստանում հաստատվել 101 տարվա խաղաղության ու բարգավաճման շրջան։

«Մենք ստեղծեցինք պետություն, ազգ դարձանք, որը կառուցեց իր պետությունը․․․ Այդ ամբողջ կառույցը մենք ստացանք՝ անկախ դաշնակցության և կոմունիստների իրար հոշոտելուց»:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք հիմա էլ նման ծանր պահ է, առաջին նախագահը պատասխանել էր. «Հիմա էլ պահն է, մեզ սպասում են ծանր վճիռներ, ցավոտ վճիռներ, պայմանագրեր պիտի ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից