ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Բաքվում տեղի է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ։