copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:35 26-09-2022

Երկուշաբթի օրը լիբանանյան բանկերը կվերաբացվեն

Լիբանանում բանկերը երկուշաբթի կվերսկսեն իրենց աշխատանքն այն բանից հետո, երբ մի շարք հարձակումներից եւ ձերբակալություններից հետո հնգօրյա դադարի մեջ էին. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով բանկային ասոցիացիային:

Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վերաբացման որոշումը «ընդունվել է անվտանգության ներկայիս դժվար պայմանները եւ ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատակիցների անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ կառավարության համապատասխան պաշտպանության բացակայության պայմաններում»:

Նա հավելել է, որ առեւտրային եւ կրթական հաստատությունների, առողջապահության ոլորտի եւ այլ կազմակերպությունների հետ բանկային գործարքների իրենց ուղիները կորոշի յուրաքանչյուր բանկ:

Նշենք, որ կառավարությունը համաձայնության չի եկել ֆինանսական առողջացման ծրագրի կամ բարեփոխումների շուրջ, որոնք կենսական են համարվում ճգնաժամից Լիբանանի դուրս գալու համար: Մինչ կառավարությունը բարձրաձայնում է բարեփոխումների իր հանձնառության մասին, Արժույթի միջազգային հիմնադրամն ասում է, որ առաջընթացը շատ դանդաղ է մնում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մի քանի բանկերում հաճախորդները հարձակումներ էին իրականացնել՝ սեփական հաշիվներից գումար հանելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը