Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:21 23-09-2022

ԲՏԱ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մարկոս Գոմես Մարտինեսն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը տնտեսության բոլոր ոլորտներում՝ այս համատեքստում մատնանշելով Իսպանիայի ունեցած ձեռբերումները, հետաքրքրվել է տեխնոլոգիական կրթության, ստարտափների զարգացմանն ուղղված հայկական փորձով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, վերջերս Հայաստանում անցկացված «Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնին, Հայաստանի բնակավայրերում ինտերնետ հասանելիությանը, հայկական ՏՏ ընկերությունների ձեռքբերումներին։ Քննարկվել են Իսպանիայի բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողված լուծումները կիրառելու, Հայաստանում իսպանական առաջատար ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու, ստարտափ էկոհամակարգի զարգացման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, մի շարք այլ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել