copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:09 22-09-2022

ՄԱԿ-ում Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև հայկական թեմային։

Էրդողանը զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։

«Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա եթե անգամ ստվեր են գցել, միևնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջև հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է։

Տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք անմիջականորեն հետաքրքրում են նաև մեր երկրին, ամենակարճ ժամանակում բացելը կլինի մի զարգացում, որը կնպաստի բոլորի բարօրությանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ