copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:02 22-09-2022

Անընդունելի է, որ Զովունի- Դավիթաշեն՝ 5-6 կմ-ի համար ժողովուրդը 200 դրամ վճարի․ նոր մրցույթ է հայտարարվել․ համայնքապետ

Զովունի-Երևան երթուղին սպասարկելու համար նոր մրցույթ է հայտարարվել։

oragir.news-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտաշես Ղարիբյանը հայտնեց, որ նոր մրցույթ անցկացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գյուղի բնակիչները բողոքի ալիք էին բարձրացրել տրանսպորտի գնի բարձրացման դեմ։

Ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում գյուղացիները հայտնել էին, որ հունիսի 25-ից գյուղում տրանսպորտի աշխատանքները նախատեսվում էր դադարեցնել՝ պատճառաբանությամբ, որ հուլիսի 1-ից նոր տրանսպորտ պետք է ներդրվեր, սակայն երթուղին շարունակել է գործել։ Ավելի ուշ՝ «Մուլտի տրանս» ընկերությունը առաջարկել է՝ Զովունիից Դավիթաշեն երթուղու վարձավճարը սահմանելով 200 դրամ, ինչն էլ հարուցել էր բնակիչներ դժգոհությունը։

«Բնականաբար, բնակիչների հետ ամենօրյա քննակումներ լինում են այս թեմայով, մյուս կողմից էլ անընդունելի է, որ Զովունի- Դավիթաշեն՝ 5-6 կմ-ի համար ժողովուրդը 200 դրամ պետք է վճարի։ Այդ պատճաով մենք գրությամբ դիմել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ որպեսզի վերանայվի գյուղի տրանսպորտի բարձրացված գինն ու գյուղին նոր, առանձին երթուղի տրամադրվի։ Պատասխանը դեռևս չենք ստացել»,- ասաց գյուղապետը:

Դեռևս սեպտեմբերի 5-ից 12 համարի ավտոբուսը այլևս չի սպասարկում համայնքը։ Գյուղապետի խոսքով՝ մինչև խնդրին լուծում գտնելը՝ այս պահին գյուղում ժամանակավոր երկու ավտոբուս է ներդրվել։ Այն տեղի բնակիչներին 200 դրամով տեղափոխում է Դավիթաշեն և հակառակ ուղղությամբ։

«Զովունին պետք է սպասարկվեր Երևան-Եղվարդ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցներով, որը մեզ համար ընդունելի չէր, քանի որ Զովունին շատ մեծ է ու բնակչության թվով՝ մոտ 10 հազ․ բնակչություն ունի՝ հետևաբար, այդ խնդիրն առաջացավ։ Բացի այդ, այդ գիծը հանրապետական նշանակության ճանապարհով էր գնում, իսկ Զովունին այդ ճանապարհից մոտավորապես 1,5-2 կմ փռված է դեպի Դավիթաշենի կողմ։ Հետևաբար, ժողովուրդը չէր կարղ այդ ճանապարհը քայլել, որպեսզի օգտվեր այդ տրանսպորտից»,- ասաց Արտաշես Ղարիբյանը։

Հայտարարված նոր մրցութի ժամկետների ու դրան մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունների վերաբերյալ գյուղապետը տեղեկություն հաղորդել չկարողացավ։ Ասաց,որ այդ գործառույթը նախարարությունն է իրականացնում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը