Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 20-09-2022

Վահագն Ալեքսանյանը 2018թ․֊ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում․ պատգամավորի կենսագրական դրվագներից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խնամքով թաքցնում է իր կենսագրական տվյալները: Բոլորովին վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ նա դուրս է մնացել հայ-ռուսական սլավոնական համալսարանից, «կտրվել է» քննությունից ու հեռացվել։ Մինչդեռ, ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում մինչեւ այսօր նշված է, թե 2019-ին պատգամավորն ընդունվել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի մագիստրատուրա ու դեռ շարունակում է սովորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի դարպասների առջեւ օրերս իշխանության դեմ հանրահավաք իրականացնողներին «ռազմաճակատ ու սահման» ուղարկելով սպառնացող Ալեքսանյանը թաքցրել է իր կենսագրության մի դրվագ եւս: Նա 2018-ին աշխատել է «Nacho Apart Hotel» հյուրանոցում:

Վ. Ալեքսանյանը այս փոքրիկ հյուրանոցում մենեջեր է աշխատել: Այս մասին տեղեկանում ենք նրա մեկ այլ՝ ԿԸՀ-ում ներկայացված կենսագրությունից: Ինչո՞ւ է իշխանական պատգամավորը իր կյանքի այդ դրվագը խնամքով թաքցրել. ամաչո՞ւմ է, որ հյուրանոցում է աշխատել: Նշենք, որ նույն այդ հյուրանոցում Վահագնի հետ աշխատել է նաեւ տիկտոկեր «222lava»-ն՝ անունը՝ Էրիկ: Վերոնշյալ հյուրանոցը, նշենք, հիմնադրվել է 2018-ի իշխանափոխության օրերին՝ մայիսին, ու, ըստ երեւույթին, ընդամենը մեկ կամ մեկուկես տարի է գործել: 2019-ից հետո այդ հյուրանոցի Facebook-յան էջում որեւէ գրառում, հրապարակում կամ նորություն հրապարակված չէ, նշված հեռախոսահամարն էլ անհասանելի է: Հետեւաբար ենթադրել կարելի է, որ այն այժմ չի գործում: Հյուրանոցի մասին, ի դեպ, տարատեսակ կարծիքներ կան: Դատելով լուսանկարներից՝ այն ավելի շատ մոթելի գործառույթ է կատարել՝ «ավանդական» մերսման ծառայություններ առաջարկելով հյուրերից որոշներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել