copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:46 19-09-2022

7 օր զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիներից․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ «Քիչ առաջ ինձ զանգահարեց Գորիսի զորամասի մոտ արդեն 7 օր անցկացնող 30 զինծառայողների ծնողներից մեկը։ 7 օր զորամասի պատերի տակ անցկացնող ծնողները տեղեկություններ են ուզում իրենց որդիների գտնվելու վայրի մասին, սակայն նրանց պատասխան տվող չկա։ Հայրն ասում էր, որ լավագույն պատասխանը չգիտեմն է։

«Թաց աչքերով 7 օր է՝ այս տարածքում ենք, զորամասից ասում են չգիտենք, անհայտ ա, բա ով պետք է իմանա»,- հարցնում էր հայրը։

Հայրն ասում էր, թող ասեն՝ մահացել են, թողնենք գնանք մեր սուգն անենք։ Ծնողները պնդում են, որ չեն հեռանալու քանի դեռ պատասխան չեն ստացել։

Այս մարդիկ գիշերում են դրսում, առանց նորմալ սննդի ու պայմանների։ Ինչու որևէ բացատրություն չի տալիս Պաշտպանության նախարարությունը։ Սա ինչ արհամարանք է։ Հարգելի պաշտոնյաներ դուք ինչ կանեիք այս պարագայում, եթե դա ձեր որդիների հետ պատահեր»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում