ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ
Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։