Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 15-09-2022

Պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը․ Ռուբեն Վարդանյան

Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղից շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք երկուսն էլ ինձ համար անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Մի տարբերակը ձևացնելն է, թե իրավիճակը վերահսկողության տակ է, որ բանակն ամեն ինչով ապահովված է, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, և որ նրանց քաղաքականությունը կհանգեցնի ստատուս քվոյի վերականգնման և երկարաժամկետ խաղաղության: Ես չեմ հավատում դրան, քանի որ գիտեմ և տեսնում եմ, որ դա այդպես չէ: Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը: Ինձ համար անընդունելի է նաև, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը և շատ կարևոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են:
Մյուս տարբերակը՝ իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն է, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելը: Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում և, ամենակարևորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը: Նրանք առհասարակ որևէ բանում չեն հաջողում: Բայց այս երկրորդ տարբերակը ևս այս պահին ընդունելի չէ ինձ համար, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը: Նախ՝ պետք է առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից: Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին:

Սա մե՛ր պատերազմն է, որը պահանջում է, որպեսզի մենք բոլորս կանգնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության և հանուն մեր գալիք սերունդների ապագայի, թիկունք լինենք հերոսաբար կռվող, հայրենիքի սահմաններն արժանապատվորեն պահող մեր զինվորներին, ու գիտակցենք, որ մեծ պարտք ունենք նրա՛նց առաջ, ովքեր իրենց կյանքն ենք զոհել:

Ես անում եմ ու շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ և ա՛յն ուղղություններով, որտեղ իսկապես կարող եմ օգտակար լինել: Ես վստահաբար հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ ճանաչում եմ և շփվում եմ իրական հայրենասերների հետ, և հավատացեք, որ մենք շատ ենք»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել