copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:55 14-09-2022

Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լուրջ կասկածներ ունեմ, որ Ջերմուկում «Շուշի-2» օպերացիա է նախապատրաստվում։
Շատ մտահոգիչ լուրեր եմ ստանում Ջերմուկից։ Տեղացիներին խնդրում եմ հնարավորության աստիճանի շատ ինֆո տալ Ջերմուկից։ Պաշտոնական տեղեկատվությունը վստահելի չէ։ Այսպես կոչված պաշտոնական տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ։ Ըստ այդ «պաշտոնական» տեղեկությունների այս պատերազմում հայկական կողմը 49 զոհ ունի։ Սկի պատերազմ էլ չկա, ըստ այդ պաշտոնական տեղեկությունների, սահմանային բախումներ են…

Մինչդեռ մենք կանգնած ենք Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առջև։ Ավելի բաց ասեմ՝ հիմավոր կասկածներ ունեմ, որ Ջերմուկը նպատակաուղղված է հանձնվում թշնամուն։ Եվ արվում է դա զուտ նրա համար, որ հայ ժողովուրդը ստիպված լինի ընդունել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը (Արցախի և միջանցքի հանձնում Ադրբեջանին)։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի դեպքում»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում