Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:43 12-09-2022

ԱԺ-ն քննարկեց բացակայության ընթացքում բուժաշխատողի աշխատավարձը պահպանելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց պատգամավորական օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՇՄԶ կրեդիտների ապահովման ընթացքում բացակայությունների պայմաններում պահպանել բուժաշխատողի աշխատատեղն ու աշխատավարձը:

ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ Լուսինե Բադալյանը:
«Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու, նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև հիմնական աշխատավարձը»,-ասաց Բադալյանը:

Բուժաշխատողները համապատասխան ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ չհավաքելու դեպքում իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն չեն ստանում: 5 տարվա ընթացքում բուժքույրերը 140, բժիշկները 220 կրեդիտ անպայման պետք է հավաքվեն:

«Եվ, եթե օրենքով բուժաշխատողների համար պարտավորություն ենք դնում՝ կրեդիտներ հավաքելու, հետևաբար մենք՝ որպես պետություն, պետք է երաշխավորենք նաև, որ նրանք պահպանեն իրենց աշխատատեղը, ինչպես նաև այն հիմնական ֆիքսված աշխատավարձը, որը չի ներառում գործարքների, հերթապահություններից, վիրահատություններից մուտք արվող գումարները»,-ասաց պատգամավորը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը նշեց, որ նախագիծը նախարարության հավանությանն արժանացել է որոշակի նկատառումներով:

«Մեր համոզմամբ՝ առաջարկվող խմբագրությամբ օրենքի ընդունումը ՇՄԶ գործընթացում բժշկական հաստատությունների համար առաջացնելու է ֆինանսական, մարդկային ռեսուրսների և աշխատանքի բաժանման անհամամասնություն»,-ասաց նա:

Մյուս կողմից, կարևորելով բուժաշխատողների պաշտպանվածությունը՝ նախարարությունից առաջարկում են նախագիծը լրամշակել՝ աշխատավարձի կարգավորումը թողնելով գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնության վրա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի