Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 16:28 12-09-2022

Գաբրիելյանը հայտնեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար վերջին 5 տարում քանի քաղաքացի է դիմել

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց, թե զենք ձեռք բերելու թույլտվության համար 5 տարիների կտրվածքով որքան քաղաքացիներ են դիմել:

Գաբրիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացմանը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք գնահատական, թե նախագծի ընդունումից հետո օրինակ 5 տարվա կտրվածքով քաղաքացիների կողմից օրինական կարգով ձեռք բերվող թույլատրելի զինատեսակների թվի ա՞ճ, թե՞ նվազում կլինի:

Գաբրիելյանը ներկայացրեց, թե վերջին 5 տարվա տվյալներով որքան քաղաքացի է դիմել՝ թույլտվություն ստանալու համար՝ ըստ զենքի տեսակների: «Ողորկափող՝ 1543՝ 2017 թվականին, 2018-ին ՝ 1663, 2019-ին՝ 750, 2020-ին՝ 3615, 2021-ին՝ 2450: Համապատասխանաբար ակոսափողը՝ 2017-ին՝ 351, 2018-ին՝ 632, 2019-ին՝ 449, 2020-ին՝ 354, 2021-ին՝ 692»,-ասաց Գաբրիելյանը:

Իսկ, թե ավելացում կլինի՞, թե ոչ, նա պատասխանեց՝ իրենց գնահատմամբ ավելացում լինելու է: «Այո, որոշակի ռիսկ կա: Բայց, քանի որ ներդրվում է քննական կարգը, ենթադրվում է, որ բուժզննումները պետք է լինեն շատ ավելի պատշաճ մակարդակի, այդ ռիսկը դարձնում ենք մաքսիմալ վերահսկելի»,-ասաց նա:

Զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծն առաջարկում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում․ միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին