copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 08-09-2022

Օնիկ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կալանավորվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել․ մեկը Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Սեպտեմբերի 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց պատերազմի սկզբում, մինչեւ ծանր վիրավորվելը, Արցախի ՊԲ հրամանատար աշխատած Ջալալ Հարությունյանին:

Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք: Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։ Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, եւ Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում։ Իհարկե, նա հանուն իր ռեյտինգի կարող էր նաեւ զանց առնել ռուսների արգելքը, սակայն այլեւս 2018-ի դուխով ղեկավարը չէ, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ էր հարուցում․ 4 տարվա ընթացքում թերեւս հասկացել է ռուսների դեմ դուրս գալու վտանգները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի