copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:38 06-09-2022

Սյունիքի մարզում Opel-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են․shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբեն Բ․-ն Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և աջակողյան հատվածում կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Բ․-ն, ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Ռաֆիկ Մ․-ն, 16-ամյա Մանվել Կ․-ն, 15-ամյա Հայկ Կ․-ն, 16-ամյա Նարեկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը