copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:55 02-09-2022

Սեպտեմբերի 4-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:

Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին և դեպի Աղթամար կղզի ուղևորափախդրումները սկսվելու են առավոտյան ժամը 08:30-ին, իսկ պատարագը մեկնարկելու է ժամը 11։00-ին և ավարտվելու՝ ժամը 14։00-ին։

Ուսլուն հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 4-ին կայանալիք 10-րդ պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Նա հույս է հայտնել, որ պատարագին կմասնակցեն ոչ միայն հայ բարձրաստիճան հոգևորականներ, այլ նաև Թուրքիայի մի շարք նահանգներից քաղաքացիներ և օտարերկրացիներ։

Նրա խոսքով՝ պատարագի համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքը գլխավորությամբ մոտ 46 հոգևորականներ սեպտեմբերի 3-ին կղզում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ հաջորդ օրը կայանալիք պատարագի կազմակերպման համար։

Ուսլուն հայտնել է, որ հյուրանոցային բիզնեսով զբաղվող ձեռներեցների հետ կապ է հաստատել և իրեն փոխանցել են, որ այս պահի դրությամբ Վանի հյուրանոցներում հայ զբոսաշրջիկների խմբեր են ամրագրումներ կատարել։ Այդ ամենը Ուսլուին թույլ է տալիս կարծելու, որ պատարագին մասնակցությունը զգալի է լինելու։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը