copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:52 02-09-2022

Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների ղեկավարները քննարկել են աշխատանքների համակարգման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին:

Քննարկվել են հողի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների պատասխանատուներ և համապատասխան մասնագետներ:

Անդրադարձ է կատարվել հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ ներկայացվող կարծիքների հիմնավորվածությանը: Աշխատանքներում հետագա հստակեցում մտցնելու նպատակով կարևորվել է գերատեսչությունների միջև գործընթացների համապատասխանեցումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատանքները էլեկտրոնային եղանակով իրականացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել