copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:09 02-09-2022

Թեկուզ այսօր ունենք բոլորովին այլ իրականություն, մեր նվիրական պայքարն անփոփոխ է. Արցախի ԱԱԾ ղեկավար

Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդն այսօր նշում է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր՝ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին։

Անցած 31 տարիների պետականաշինության ուղին լի էր բազում դժվարություններով ու ծանր օրերով, բայց անկախ ու ազատ ապրելու երազանքը վեր էր ամեն ինչից։ Եվ թեկուզ այսօր՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ունենք բոլորովին այլ իրականություն, մեր նվիրական պայքարն անփոփոխ է։
Փառք Արցախի Հանրապետության անկախության համար նահատակված բոլոր քաջ զավակներին:

Շնորհավորում եմ բոլորիս հերոսական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ» , - նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը