copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:15 26-08-2022

Աննա Հակոբյանը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում ներկա է գտնվել «Ձյունե Թագուհին» սառցե շոուին

Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին» սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

«Արփիի համար կրկնակի ոգեւորիչ է եղել միջացառման մասնակցությունը, որովհետեւ նա նշված մարզադպրոցի սանն է:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ու Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

Գարիկ Գրիգորյանն Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով սառցե շոուում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, նաեւ մարզիկներ՝ Հայաստանից:

Ըստ Գրիգորյանի՝ որպեսզի ներկայացումն ավելի ազդեցիկ լինի եւ հանդիսատեսն իրեն զգա իրական հեքիաթում, վառ ու գունեղ շոու ծրագրում օգտագործվել են եւ կրկեսային հնարքներ, եւ գեղասահորդների բարդ ցատկեր, եւ հատուկ պարային համարներ՝ սառույցի վրա։

Կայի ու Գերդայի ջերմ ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա ներկայացված է կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին