copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:45 25-08-2022

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:50–ի սահմաններում շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 12 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված շենքի բնակարանի խոհանոցում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Խ.-ի դին, իսկ հատակին՝ արնանման հետքեր և արնոտ դանակ:

Մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են վնասվածքներ: Փաստի առթիվ Արաբկիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել