copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:21 25-08-2022

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։

Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը