copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:36 25-08-2022

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու մի շարք պաշտոնյաների կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքը

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյւանը գրում է.

«ՄԻՊ-ը դիմել է ՍԴ և խնդրել Սահմանադրությանը հակասող ճանաչել՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և ՍԴ դատավորների համար կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքը։ Դիմումը, թերևս, կբավարարվի, քանզի 2020 թ. փետրվարի 18-ին ՍԴ-ն արդեն իսկ բավարարել է նույնաբովանդակ դիմում՝ կապված ոստիկանության ծառայողների հետ։
Արտաքուստ այն ընկալումն է, որ հիշյալ հանրային ծառայողները վերջապես կձերբազատվեն անհիմն արգելքից, ձեռք կբերեն կրոնական կազմակերպություններին անդամակցելու ազատություն, ինչը կարող էր ողջունելի լինել։
Սակայն վարքագիծը երբեք չի գնահատվում ապրիորի, զուտ ձևական իրավական չափանիշներով, այն համարժեք որակվում է միայն կոնկրետ սոցիալ֊քաղաքական մթնոլորտի համատեքստում։ Պատահական չէ, որ ՄԻԵԴ֊ը ղեկավարվում է հենց այս չափանիշներով։ Իսկ հայրենական քաղաքական մշակույթի պայմաններում, որը զերծ չէ հանրային ծառայողներին տոտալ հսկողության տակ վերցնելու նկրտումներից, այս լրացուցիչ «ազատությունը» կվերածվի կաշկանդվածության մի նոր գործոնի։
Այո, կան երկրներ, օրինակ՝ ԱՄՆ֊ը, որտեղ նույն դատախազներն ու դատավորներ անարգել կարող են անդամակցել անգամ քաղաքական կուսակցությունների, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երկրներում ձևավորված սոցիալ֊քաղաքական մշակույթն այնպիսին է, որ նշված լծակները չեն օգտագործվում՝ ի վնաս պետականության և հանրային ծառայողներին հսկողության տակ վերցնելու նկրտումներով։
ՄԻՊ-ին կառաջարկեի, նախ՝ ուսումնասիրել բազում հաղորդումներից գոնե մի քանիսը, որոնք վերաբերում են զուտ քաղաքական նկատառումներով անգամ քաղաքացիական ծառայողներին աշխատանքից «սեփական դիմումի համաձայն» ազատելուն ...»

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի