Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:13 24-08-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Կամո Բարաբաշը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բլագոդարնոյե- Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Բարաբաշը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները և ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

«Վանաձոր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից հայտնում են, որ ավտովթարի հետևանքով Վանաձորի Բ/Կ տեղափոխված տղան վիրահատվել է, վիճակը կայունացվել, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել Երեւան:

«Այսօր՝ օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 07:30-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել երիտասարդ տղա: Նա վնասվածքները ստացել է ավտովթարի հետեւանքով:

Տուժածի մոտ հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ: Անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարքին, ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն:

Վանաձորի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Կարեն Բեկչյանի եւ վնասվածքաբան Արտյոմ Ներսիսյանի կողմից կատարվել է գանգի ռեզեկցիոն տրեպանացիա, սուբդուրալ հեմատոմայի հեռացում: Վիրահատությունից հետո վիճակը կայունացել է:

Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է մայրաքաղաք Երեւան»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել