copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:13 23-08-2022

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները մինչև 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները մինչև 2023-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի հաշվառում և լուսանկարում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր

-Ռուսաստանի Դաշնությունում են գտնվել մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և մինչև այժմ չեն հատել ՌԴ սահմանը և
-ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեության ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով
-կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,
-չունեն բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն,
-մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է https://migration.am/news/467 հղումով։

Ըստ աղբյուրի՝ նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի