copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:41 20-08-2022

Ռուսները չեն հանդուրժում հակառուսականությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության քիչ թե շատ սթափ շրջանակներում կարծում են, թե ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունը ՀՀ իշխանություններին ուղղված հերթական ապտակն է, որը հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային։ Դեսպանորդը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում անորոշ ձեւակերպումներ են, եւ չկա հստակ ժամկետ, թե նոր միջանցքը երբ պետք է շահագործվի, առավել եւս՝ հարակից բնակավայրերի բնակիչները պիտի տարհանվե՞ն, թե՞ ոչ։


Եռակողմ հայտարարությունը սահմանում է ընդամենը, որ «երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։ Ստացվում է, որ ռուսները հայտարարում են, թե չկա Աղավնոն, Բերձորն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն, ՀՀ իշխանությունները կատարում են Ալիեւի բանավոր պահանջները` դեռ ամսվա սկզբին Աղավնոյի, Բերձորի բնակիչներին հորդորելով մինչեւ 25-ը հեռանալ իրենց բնակավայրերից։

Նշենք, որ նախօրեին էլ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա էր հղել «Սուրմալու»-ի ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու տրամադրությունների վերաբերյալ: Դիվանագետների կարծիքով, դա էլ էր ընդամենը պատրվակ, եւ ռուսները որոշել են այլեւս չհանդուրժել ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, որոնք չորս տարի շարունակ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են գեներացնում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին