Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:45 17-08-2022

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում օգոստոսի 17-ին՝ ժամը 10:45-ին, հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի բնակիչ 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտնաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան