Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:39 16-08-2022

Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները

«Punto 24» անկախ լրագրողական ասոցիացիայի կազմում գործող «Expression Interrupted» հարթակը «Խոսքի և մամուլի ազատության օրակարգի» հերթական զեկույցն է կազմել: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներն ընդգրկող զեկույցում առանձնահտուկ տեղ է հատկացված Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության բնագավառում առկա վիճակին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Թուրքիայում այդ ոլորտում գրանցված հետընթացը 2022-ի 2-րդ եռամսյակում արդեն նկատելի չափերի է հասել: Խոսվում է այդ երկրում ազատազրկված լրագրողների մասին, որոնց թիվը Դիարբեքիրում վերջին շրջանում ձերբակալված 15 լրագրողների ու ոլորտի աշխատողների հետ միասին հասել է 67-ի:

Ըստ բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում 116 դատավարությունների շրջանակներում 168 լրագրող կանգնել է դատարանի առջև: Այդ ընթացքում ավարտված 22 դատավարությանից 8-ի շրջանակներում 9 լրագրող դատապարտվել է 17 տարի 6 ամսվա ազատազրկման։

Լրագրողներին ամենահաճախ առաջադրված մեղադրանքների 1-ին հորիզոնականում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքներն են: Դրանց հաջորդում են «պետական պաշտոնյային վիրավորելու» և «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքները:

Լրագրության դեմ իրականացվող խիստ գրաքննական քաղաքականություններից տուժել են նաև միջազգային լրատվական գործակալությունների թուրքական ծառայությունները: Դրանցից Deutsche Welle-ի ու «Ամերիկայի ձայնի» (VOA) կայքերի հասանելիությունն ուղղակի արգելափակվել է՝ լիցենզիայի կանոնները խախտելու պատրվակով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել