copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:06 16-08-2022

Նույնիսկ Արմեն Սարգսյանն է մամուլից տեղեկացել ու ցավակցել, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը լուռ է

«Սուրմալու»-ում տեղի ունեցած աղետի մասին նույնիսկ նախկին նախագահ Արմեն Սարգսյանն է մամուլից տեղեկացել ու հայ ժողովրդին ցավակցություն հայտնել, իսկ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռ լուռ է։

Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին ցավակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կիպրոսի արտգործնախարարությունը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Նույնիսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն է ցավակցել։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ն են ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին։

Իսկ ահա Վահագն Խաչատուրյանը, ով, բացի ներկայացուցչական, արարողակարգային գործառույթներից, Փաշինյանի առաջարկով պաշտոնյա ազատել-նշանակելուց ու օրենքները ստորագրելուց, ուրիշ այլ գործառույթ չունի, աղետի 3-րդ օրն անգամ որևէ խոսքով հանդես չի գալիս։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին։ Զոհերի թիվն այս պահին 16-ն է, անհետ կորած է 4 քաղաքացի։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում