Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:18 15-08-2022

Շները «Սուրմալու»-ի փլատակների տակ մարդկանց հետք են գտել. ԱԻՆ խոսնակ

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված շները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ որոշակի հետք են գտել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքները: Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Հիմա այդ հատվածում տարվում են աշխատանքներ՝ տեսնելու՝ արդյոք կան մարդիկ, թե չէ: Որոշակի ժամանակ հետո հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Կոստանյանը:

ԱԻՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ փրկարար ծառայության ուժերը բավարար են թե հրդեհի մարման, թե որոնողափրկարարական աշխատանքները իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 13 մարդ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել