copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:52 14-08-2022

«Սուրմալու»–ի տարածքում իրականացվում է դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն․ Ոստիկանություն

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13․30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է եղել:

Անմիջապես նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկային ծառայության ոստիկանները:

Ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, երթևեկության կարգավորում:
Ոստիկանության ծառայողները մասնակցում են նաև տուժած անձանց տարածքից դուրսբերման և բժշկական հաստատություններ տեղափոխման աշխատանքներին:

Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով:

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր: