copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:52 11-08-2022

Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև․ Դավիթ Բաբայան

«Աշխարհը թեւակոխել է մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ, ցավոք, նորմերը, սկզբունքները, բարոյականությունը մղվել է հետին պլան։ Ուստի, երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն, պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, աշխատանքի ճիշտ կազմակերպում, համբերություն և անսպառ աշխատունակություն։ Շատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից, ովքեր «սոցիալական ցանցերում և լեզվակռիվներում կրծում են թշնամիների կոկորդը»։ Այս ամենն է ներկա պայմաններում հանդիսանում ժողովրդի ու պետության փրկության երաշխիքը։

Սիրելի հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք։ Երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց: Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես։ Ահա դժվարությունները հաղթահարելու առանցքային բաղադրիչները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում փրկել երկիրը նույնիսկ պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։ Առաջիկա երկու-երեք տարիները շատ կարևոր շրջան են լինելու: Իսկ եթե ճիշտ մտածենք, հասկանանք, որ մեր ուժը խելքի, ազնվության ու պարկեշտության մեջ է, ապա նվազագույն ծրագիրը՝ Արցախի փրկությունը, կկարողանանք իրականացնել»,- գրել է Բաբայանը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել