copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:55 09-08-2022

Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը

Գերմանիան ներկայացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի մշտական անդամ Լարս Պատրիկ Բերգը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելին հարց է ուղղել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «European Neighbourhood Monitor»-ի կայքէջը, հարցին միացել են Եվրախորհրդարանի մի խումբ այլ պատգամավորներ:

Եվրախորհրդարանի պատգամավորը զգուշացնում է, որ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է։

«Ադրբեջանական զորքերը հարձակվել են Փարուխ գյուղի վրա 2022 թվականի մարտի 24-ին եւ հրադադարի ռեժիմը խախտել 2022 թվականի մայիսի 28-ին ՝ մահացու վիրավորելով մեկ հայ զինվորի: Դա տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունից մեկ օր անց, ով ուժի կիրառումը ներկայացրեց որպես միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու փորձ՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջությամբ կարգավորվել է: Նա պահանջներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և օգտագործել կտրուկ բառեր ՝ հայտարարելով, թե «ազգայնականները Հայաստանում չպետք է նայեն մեր կողմը, եթե նրանք չեն ուզում, որ իրենց գլուխները կրկին կոտրվեն»,- նշվում է հարցում:

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ինչպես նաև 2022 թ. մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության ոգուն:

«Այդ պատճառով մենք կցանկանայինք հարցնել հանձնաժողովի փոխնախագահին/ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջեւ կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»,- նշվում է պատգամավորների հարցում:

Ի պատասխան ՝ ԵՄ գերագույն ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպերով և հետագա էսկալացիայի ռիսկերով: Հանձնաժողովը ցավում է մարդկանց մահվան համար։

«ԵՄ-ն դրական է վերաբերվում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ Եվրոպական խորհրդի նախագահի ղեկավարությամբ եռակողմ բանակցությունների շարունակականությանը: Այդ ջանքերն արդեն շատ արդյունքներ են տվել, բայց խաղաղ գործընթացը երբեք առանց դժվարությունների չի լինում։ ԵՄ-ի նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության համապարփակ համաձայնագրին աջակցելն է։

Գերագույն ներկայացուցիչը/փոխնախագահը պահպանում է կանոնավոր շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Հարավային Կովկասի և Վրաստանի հակամարտության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել է եռակողմ հանդիպումների նախապատրաստմանը եւ տեղում հետևել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, վերջին անգամ ՝ 2022 թվականի հունիսի սկզբին: 2022 թվականի մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում վերահաստատել է արդար և հավասարակշռված բանակցային գործընթացի անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև 2022 թվականի հուլիսի սկզբին անդրադարձել է պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին վերջերս տեղի ունեցած կտրուկ դիտողություններին, որոնք չեն նպաստում բանակցությունների բնույթին եւ ոգուն, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել եռակողմ բանակցությունների հաջորդ փուլ հրավիրել Բրյուսելում»,- նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պատասխանում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի