copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:12 09-08-2022

Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 զոհ

Օգոստոսի 9-ին` ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը