Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:01 08-08-2022

Ինչու է Հակոբյանի նշանակումը ուշանում, և ինչու իշխանությունը պատժեց Բեդևյանին

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը նախագահին առաջարկել էր Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի պաշտոնում նշանակելու համար:

Oragir.news-ի տեղեկություններով՝ Հակոբյանի հնարավոր նշանակման շուրջ լուրջ խմորումներ կան: Որքան էլ նա արժանավոր թեկնածու է դիտարկվում, այնուհանդերձ, այդ պաշտոնը խոստացել էին Վճռաբեկի վարչական պալատի դատավոր Հովսեփ Բեդևյանին: Վերջինս արձակուրդում է եղել, երբ ԲԴԽ-ն ընտրել է Հակոբյանին, սակայն իմանալով եղելությունը՝ ամեն կերպ պայքարում է փոզմիշ անելու նշանակումը:

Մասնավորապես, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջոցով նա փորձում է հասնել նրան, որ Հակոբյանի նշանակման հրամանագիրը չլինի, ԲԴԽ-ն նոր ընտրություն իրականացնի: Իրականում Բեդեւյանը համարվում է այս իշխանության սրտի դատավորներից․ պատահական չէ խորհրդարանական մեծամասնության 80 քվեով Վճռաբեկի դատավոր նշանակումը:

Բայց մեզ հայտնի դարձավ, որ այս անգամ Բեդեւյանին պատժել են՝ դատարանի նախագահ չնշանակելով, քանի որ կարեւորագույն հանձնարարությունը ձախողել է․ ԲԴԽ անդամ ընտրելով՝ դատավորների ընդհանուր ժողովը չի կարողացել տապալել:

Ձեզ գուցե հետաքրքրի