copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:10 08-08-2022

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են


Օգոստոսի 7-ին` ժամը 16։39-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C300» (վարորդ՝ Ժ․ Ա․), «Mercedes-Benz E» (վարորդ՝ Թ․ Մ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ին (ծնվ. 1994թ.) քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ին (ծնվ. 1979թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։

Տուժածներ Վ. Մ․-ն և Կ. Մ․-ն հոսպիտալացվել են «Աբովյան» ԲԿ, այնուհետև Կ․ Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսաավորիչ» ԲԿ։ Վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ