copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:11 04-08-2022

Կոտայքի մարզի Նոր Գյուղում 6000 հակ անասնակեր և մոտ 1000 քմ խոտածածկույթ է այրվել․ ԱԻՆ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 3-ին, ժամը 19։07-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

«Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 07:05-ին, մարվել՝ 16։38-ին։ Նոր Գյուղ գյուղի 17-րդ փողոցում տարբեր օջախներով այրվել են մոտ 6000 հակ պահեստավորած անասնակեր, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ամառային խոհանոցի (մոտ 30 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են գյուղի 15 բնակիչ, 2 ջրատար ավտոմեքենա և 1 տրակտոր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում