copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:26 04-08-2022

Գնել Սանոսյանի գլխավորությամբ քննարկվել են Գեղարքունիքի և Կոտայքի բնակավայրերի աղբահանության սխեմաները


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 3-ին մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման, որին ներկա էին նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետները, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաև իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է այս փուլում նման հանդիպում-քննարկում կազմակերպելը․

«Հայաստանում այս աղբավայրն առաջին օրինակն է։ Մենք համոզված ենք, որ սա լավ օրինակ կդառնա և հիմք կհանդիսանա, որպեսզի Հայաստանի բոլոր մարզերում այսպիսի մեթոդ կիրառվի։ Այս աղբավայրի կառուցումը չպետք է զուտ աշխատանք դիտարկել։ Այն պետք է դառնա գործուն, լավ օրինակ մյուս մարզերի համար»,- ասել է նախարարը։

Հայաստանի Հանրապետության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ:

Այս տարվա նոյեմբեր ամսին կավարտվի շինարարությունը, և կմեկնարկի տեխնիկայի և սարքավորումների գնման գործընթացը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը