Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:49 04-08-2022

Հայ և ռուս բժիշկները քննարկել են օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է ՌԴ Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան «Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Պինչուկի, «Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի» փոխպատվաստման գլխավոր մասնագետ, «Մեր ժողովուրդը» հիմնադրամի տնօրեն Ժաննա Պիչևսկայայի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանի, ոլորտի մասնագետների հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են օրգանների փոխպատվաստման զարգացումը, ոլորտի ներկայիս իրավիճակը, իրավակարգավորումներն ու հնարավոր համագործակցությունը:

«Այս պահին Հայաստանում իրականացվում է միայն 3 օրգանի փոխպատվաստում կենդանի դոնորից` երիկամների, լյարդի ու եղջերաթաղանթի: «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը մեր երկրում գոյություն ունի ավելի քան 20 տարի: Այս տարի էլ հաստատվել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը»,- ասել է Արտակ Ջումայանը:

Փոխնախարարը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև դոնորների և ռեցիպիենտների էլեկտրոնային ռեեստրի ներդրման ուղղությամբ, ինչը կբերի պացիենտների ճիշտ հերթագրման և հերթերի կառավարման։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել