Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:27 04-08-2022

Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող գրառման մեջ օգտագործվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ արտահայտությունը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զիտեխնիկան շարժվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։

Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող տեղեկատվական գրառման մեջ օգտագործվել է ոչ թե այս արհեստածին կազմավորման «Ադրբեջանական Հանրապետություն» պաշտոնական անվանումը, այլ այն կոչվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ, ինչից ենթադրվում է, որ առնվազն այս տելգրամյան ալիքի հետևում կանգնած ուժը այն դիտարկում է որպես Իրանի ապագա նահանգ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել